211652_close_icon
views-count6277 դիտում article-date 15:32 06-04-2018

Տեղի է ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոնսերվատորիայում բացվել է «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» -ն: Հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, նախարարության ԾԻԳ ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը, Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Աստրախանի պետական կոնսերվատորիայի ռեկտորները, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Միխայիլ Վոսկրեսենսկին: Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նշել է , որ լաբորատորիան զինված է բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով եվ այն կնպաստի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավմանը: Լաբորատորիան հագեցված է տավիղով, ռոյալով, կոնտրաբասով և հարվածային գործիքներով: Ակուստիկ լաբորատորիան հիմնադրվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհարի շրջանակներում: Այն համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին և համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին: Լաբորատորիայի ընդգրկումը կրթական գործընթացներում կնպաստի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողների հետագա զարգացմանը: Բուհի պատասխանատուները վստահ են, որ Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր