211652_close_icon
views-count6677 դիտում article-date 14:36 06-04-2018

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ ապրիլի 7-ի տոնի կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ապրիլի 7-ի՝ Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի առթիվ։ Գեներալի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր, հայուհիներ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի առթիվ, ցանկանում առողջություն, երջանկություն: Ապրիլի 7-ը լուրջ խորհուրդ ունի թե՛ ազգային ավանդույթների տեսանկյունից, թե՛ համամարդկային արժեքների, քանզի հնում սա մեր սիրո աստվածուհի Աստղիկին նվիրված տոն է եղել, բացի այդ էլ` ապրիլի 7-ին հրեշտակն ավետեց Աստվածամորը, որ ինն ամիս անց Հիսուսն է լույս աշխարհ գալու: Երկրապահներս գնահատում եւ արժեւորում ենք հայ կնոջ դերը ոչ միայն երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, այլեւ պետության կայացման ու հզորացման գործում: Արժեւորում ենք հայ կնոջը նաեւ որպես հայրենիքի նվիրյալ զինվորի, առաջամարտիկի, ռազմական գործչի: Եռասերունդ երկրապահներիս համար մայրը, կինը, քույրը մշտապես մեծարանքի են արժանի, դրա համար էլ Մայրության եւ գեղեցկության տոնը համարվում է երկրապահներիս ամենասիրելի տոներից մեկը: Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ եռասերունդ երկրապահների շնորհավորանքներն եմ հղում մեզ պարտադրված պատերազմում զոհված հերոս մարտիկների հերոսական մայրերին, քույրերին, կանանց: Շնորհավորելով` խոնարհվում եմ հայ ազգին Սպարապետ պարգեւած Գրետա Մեծ մայրիկի առաջ: Դուք, հարգարժա´ն կանայք, մայրեր, քույրեր, Արցախյան պատերազմի եւ անկախ պետականության կայացման օրերին, ձեր պահվածքով, անմիջական մասնակցությամբ ապացուցեցիք, որ հայ կինը երկրապահ է եւ անում է ամեն ինչ հայրենիքի ու հայ մարդու արժանապատվությունը բարձր պահելու համար: Ապրիլյան պատերազմի օրերին եւս, երբ շուն թուրքը դավադիր կերպով խախտեց հրադադարը արցախաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` փաստացի պատերազմը վերսկսելով, դարձյալ հայ մայրերն ու քույրերը, հայ կանայք եւ դուստրերը ապացուցեցին, որ իրենք երկրապահ են: Շնորհավորում եմ ապրիլյան պատերազմում նահատակված, թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս զոհված քաջերի մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին: Թանկագիննե´րս, խոնարհվում եմ ձեր առաջ, ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները: Զեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում, նրանց օրինակով են դաստիարակվելու պատանի, երիտասարդ երկրապահները: Մեր հատուկ շնորհավորանքները Արցախի հերոս մայրերին, կանանց, ովքեր պատերազմի տարիներին դարձան հայրենիքի պաշտպաններ, միաժամանակ մնալով ընտանիքի, օջախի հենարան: Շնորհավորում ենք նաեւ բոլոր այն մայրերին ու կանանց, ում որդիներն ու ամուսիններն այսօր հայոց բանակի շարքերում, մարտական դիրքերում պաշտպանում են պետական սահմանն ու մեր ժողովրդի անդորրը: Շնորհավորանքներս զինծառայող կանանց, բոլոր ծառայություններում գտնվող կանանց: Հայ կինը դարեր շարունակ ապացուցել է, որ պատրաստ է ամուսնու, որդու, հոր կողքին, զենքը ձեռքին, կանգնել թշնամու առաջ: Մեր պետությունը, թերեւս, առաջիկայում կմտածի նաեւ կամավորության սկզբունքով կանանց զինվորական կազմավորումներ ստեղծելու մասին: Շնորհավորանքներ երիտասարդ ու պատանի երկրապահների մայրերին, ովքեր իրենց զավակներին մանկուց սիրահոժար դաստիարակում են որպես երկրի լիիրավ քաղաքացի ու ազգային բանակի լավ զինվոր: Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես Ձեզ՝ «Պատանի երկրապահ» կառույցի սան հայուհիներ, մենք հպարտանում ենք ձեզանով: Մեր երկրապահական ողջույնները նաեւ գործընկեր կառույցների կին աշխատակիցներին ու աշխատակիցների կանանց: Եվս մեկ անգամ Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնի առթիվ իմ եւ եռասերունդ Երկրապահի անունից շնորհավորում եմ հայոց բոլոր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին, մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն: Մայրությունը զորեղ գաղափարախոսություն է: Վերեւում Աստված է, իսկ ներքեւում՝ մայրերը: Խոստանում ենք ձեզ, թանկագին մայրեր, որ բարձր կպահենք ձեր պատիվը»:

Նմանատիպ նյութեր