211652_close_icon
views-count4091 դիտում article-date 15:58 06-04-2018

Բակո Սահակյանի մոտ քննարկել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 6-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդրի վերաբերյալ: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Նախագահ Սահակյանը հանձնարարել է բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջվարչակազմերի ղեկավարներին կոշտ կենցաղային թափոնների կառավարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր