211652_close_icon
views-count5916 դիտում article-date 13:05 06-04-2018

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման

Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Պակ Կին Հեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման։ Նրան մեղադրանքներ է առաջադրվել քրեական օրենսգրքի 18 կետերով։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Հրվ. Կորեայի Կենտրոնական շրջանային դատարանին։ Դատարանը կողմ է արտահայտվել մեղադրանքների մեծ մասին, այդ թվում պետական գաղտնիքի բացահայտման, շորթումների, կոռուպցիայի և պաշտոնի չարաշահման։ Մեղադրող կողմը պահանջում էր 30 տարվա ազատազրկում և 118.5 մլն վոն (մոտ 112 ԱՄՆ մլն դոլար) տուգանք, սակայն դատարանը վճռել է 24 տարվ ազատազրկում, իսկ տուգանքը կմնա անփոփոխ։

Նմանատիպ նյութեր