211652_close_icon
views-count4847 դիտում article-date 12:39 06-04-2018

Ֆրանսիական մշակույթի օրերը մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են ֆրանսիական մշակույթի օրերը: Ալեքսանդր Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված դասական երաժշտության երեկոյի ընթացքում կրթօջախի լավագույն սաները ներկայացրել են ֆրանսիացի դասական հեղինակների ստեղծագործությունները՝ վոկալ, գործիքային և փողային նվագախմբի կատարմամբ: Սարգիս Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցում էլ ներկայացվել է «Մի օկտավա ֆրանսերեն» խորագրով միջոցառումը: Գործիքային, պարարվեստի, վոկալ-էստրադային և թատերական բաժնի սաները հանդես են եկել հետաքրքիր համարներով: Միջոցառման ավարտին ներկայացվել է նաև հատված Անրի Վեռնոյի «Մայրիկ» վեպից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր