211652_close_icon
views-count3807 դիտում article-date 21:30 05-04-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման և խարդախության 4-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի ինքնակամ ներկայացման 12 և հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 2 ատրճանակ, որսորդական 4 հրացան, 2 հրետանային ական, 4 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 3 պահունակ և տարբեր տրամաչափի 681 փամփուշտ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանություն[/i]

Նմանատիպ նյութեր