211652_close_icon
views-count18648 դիտում article-date 20:46 05-04-2018

Խոսեպ Գվարդիոլա. «Լիվերպուլի» երկրպագուների արարքն ինձ հիասթափեցրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հիասթափություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուների վարքագծից, որոնք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ հարձակվել էին «Սիթիի» ավտոբուսի վրա: «Ոստիկանությունը գիտեր, թե ինչ կարող է տեղի ունենալ և պետք է միջոցներ ձեռնարկեր, որպեսզի դա տեղի չունենար: Մեկ տարի առաջ նման բան տեղի ունեցավ Դորտմունդում: Մենք այստեղ եկել էինք ֆուտբոլ խաղալու և այնքան էլ լավ չենք հասկանում այս իրավիճակը: Ավտոբուսը ջարդել են և նման հարգված թիմից, ինչպիսին՝ «Լիվերպուլն» է, նման բան չէի սպասում: Հուսով եմ, որ հետագայում նման տհաճ միջադեպեր տեղի չեն ունենա», ասել է Գվարդիոլան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր