211652_close_icon
views-count11028 դիտում article-date 20:26 05-04-2018

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։ Թիվ 200-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Կարեն Թադևոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ՔԿ նախագահի թիվ 201-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության մայոր Շիրակ Խաչատրյանը՝ ազատվելով Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր