211652_close_icon
views-count14726 դիտում article-date 19:54 05-04-2018

Ավարտին են մոտենում Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գորիսի համայնքապետարանի բարեկարգման ծրագրերի շրջանակում հուշահամալիրի տարածքում իրականացվող բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով, եզրաքարերով առանձնացվել են կանաչապատման ու ծաղկապատման համար նախատեսված հատվածները, սիզամարգերը թարմացվել են նոր բուսահողով, մեկնարկել են ծաղկապատման աշխատանքները: Համայնքի ղեկավարն այցելել է հուշահամալիրի տարածք՝ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր