211652_close_icon
views-count5960 դիտում article-date 19:12 05-04-2018

Նոբել Առուստամյանը Լոնդոնում հարցազրույց է վերցրել Մխիթարյանից

Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը [url=https://www.instagram.com/p/BhJpkW3FMDb/?taken-by=nobel_arustamyan]Ինստագրամի[/url] իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, եւ նրանից հարցազրույց վերցրել, որը կհրապարակվի ավելի ուշ: Առուստամյանը Լոնդոն է մեկնել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, որը այսօր Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Էմիրեյթսում» հանդիպելու է «Արսենալի» հետ: Նշենք, որ Նոբել Առուստամյանը արդեն մեկ անգամ Մխիթարյանի հետ հանդիպել էր և վերջինիս մասին հաղորդում էր թողարկել, երբ հայ ֆուտբոլիստը դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր:

Նմանատիպ նյութեր