211652_close_icon
views-count3941 դիտում article-date 18:33 05-04-2018

Բակո Սահակյանը Շուշիում և Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական և ուսումնական հաստատություններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին Շուշիում և Ստեփանակերտում այցելել է մի շարք վարչական և ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կառուցվող օբյեկտների շինհարթակներ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին և անելիքներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նախանշված ծրագրերը բարձր որակով և նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր