211652_close_icon
views-count24820 դիտում article-date 18:21 05-04-2018

Հենրիխ Մխիթարյան. Ես «Արսենալում» Սանչեսին փոխարինող չեմ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե ինչպես են իր գործերն ընթանում ակումբում: «Երբ ես տեղեկացա «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելու հարավորության մասին, իմ գործակալին պարզապես ասացի. «Այո, ցանկանում եմ»: Ես երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր էր խաղալ հարձակողական թիմում: Ավելի լավ մեկնարկ չէի կարող պատկերացնել նոր ակումբում: Ես ընտրեցի «Արսենալը», քանի որ Վենգերն իսկապես ցանկանում էր ինձ տեսնել թիմում, այլ ոչ թե, որ Սանչեսին փոխարինող էր փնտրում: Ես Սանչեսին փոխարինող չեմ: Մենք բացարձակապես տարբեր ոճի խաղացողներ ենք: Ես ցանկանում եմ անունս ակումբի պատմության մեջ գրել և դառնալ նրա լեգենդը: Ես ցանկանում եմ գոլեր խփել, փոխանցումներ կատարել և տիտղոսներ նվաճել, որպեսզի երկրպագուները երջանիկ լինեն», ասել է Մխիթարյանը: «Արսենալի» կազմում հայ ֆուտբոլիստը 11 հանդիպում է անցկացրել, դարձել 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր