211652_close_icon
views-count41440 դիտում article-date 18:10 05-04-2018

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Մասիսում օծվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահական խաչքարերի օծում էր Մասիսում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությունն է, որ Հայաստանի բոլոր տարածքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Արցախի բոլոր բնակավայրերում, Սփյուռքում տեղադրվում են թուրքերի կողմից ավերված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները որպես ապացույց, որ անմահ են հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքը, հայ մշակույթը: Մասիսում օծված խաչքարը կանգնեցված է ի փառս լեգենդար 5-րդ բրիգադի: Եվս մեկ խաչքար օծվեց, որ կանգնեցված է ի հիշատակ ապրիլյան պատերազմի հերոս նահատակների: Խաչքարերն օծեց Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, իսկ մինչ այդ բացումն արեցին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ Արարատի մարզային խորհրդի նախագահ Մեսրոպ Արոյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը եւ ապրիլյանի մասիսցի զոհ Աղասի Ասատրյանի հայր Սարմեն Ասատրյանը: Շնորհավորանքի խոսքում ԵԿՄ վարչության նախագահն ասաց, որ Արցախյան ազատամարտում իր հետ, իր հրամանատարությամբ ծառայել են մասիսցի բազում քաջեր, եւ ինքը հպարտ է, որև նման մարտական ընկերներ է ունեցել: Մասիսի քաղաքապետարանի մշակութային խմբերը, նաեւ՝ Հանրապետությունում ճանաչված երգիչ կատարողներ՝ Աղասի Իսպիրյան, Դավիթ Ամալյան, այլք, գեղեցիկ մշակութային ծրագիր ներկայացրին, իսկ հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Արարատի մարզի եռասերունդ երկրապահները: Լուսանկարները Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 458+
458+

Նմանատիպ նյութեր