211652_close_icon
views-count2048 դիտում article-date 20:42 05-04-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ։ Հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչների տեղադրմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, շահագործման և հարկային արտոնությունների օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Ստացվել են նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցեր։ Հնչեցված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։ «Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին: Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր