211652_close_icon
views-count2894 դիտում article-date 17:11 05-04-2018

Նոյեմբերյան համայնքում մանկապարտեզ և ապաստարան կկառուցվի

Կառավարություն այսօր որոշում է ընդունել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերել Բաղանիս գյուղի համապատասխան հասցեում գտնվող հողամասը՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով: Ծրագիրը կիրականացնեն «Փարոս» հիմնադրամը և Հայկական կարմիր խաչը: Վերջինս կառուցելու է նոր ապաստարանը, իսկ մանակապարտեզի շենքը կառուցելու է «Փարոս» հիմնադրամը: Ապաստարանի կառուցման բյուջեն կազմում է 6 մլն ՀՀ դրամ, իսկ մանկապարտեզինը՝ 41 մլն ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր