211652_close_icon
views-count3667 դիտում article-date 15:40 05-04-2018

ՀՀ քաղաքացիների համար Կոլումբիա մուտքի արտոնագիրը վերացվել է

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Մասնավորապես՝ այն կնպաստի կողմերի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի հետ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր