211652_close_icon
views-count4563 դիտում article-date 14:22 05-04-2018

Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, տեմպերը չգցեք. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ելնելով Սահմանադրության պահանջից՝ առաջիկայում կառավարությունը ներկայացնելու է հրաժարական: «Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար, դեռ շարունակելու ենք աշխատել նույն տեմպով, տեմպերը չգցեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով կառավարության անդամներին՝ ասաց Կարեն Կարապետյանը: ՀՀ նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ին, երբ կավարտվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները և Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին ՀՀ Նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում երդմամբ կստանձնի պաշտոնավարումը: Այդ օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

Նմանատիպ նյութեր