43390 դիտում
13:12 05-04-2018
Վաղարշապատի ոստիկաններն ու Էջմիածնի ռազմական ոստիկանության ծառայողները յուրացում կամ վատնում կատարելու կասկածանքով որոնում են ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Գազազյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում Էջմիածնի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Վարդանյանը յուրացրել է իրեն վստահված 2 արկղ ընդհանուր թվով 24 հատ 1 լիտր տարողությամբ ձեթը, իսկ հետո Հ. Գազազյանի միջոցով 30 հազար դրամով վաճառել Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 14/4 հասցեում գործող հացի արտադրամասի սեփականատեր՝ Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Արմեն Մարուքյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարուքյանը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը և միաժամանակ ներկայացրել է վերը նշված ձեթի տարաներից թվով 1 շիշ՝ դատարկ վիճակում։
Վաղարշապատի ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պարենային պահեստի պետ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
904 դիտում
16:21 30-10-2015
Գյումրիում հայտնաբերված հետախուզվող կինը մեղադրվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով
Այս բաժնից
9411 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին