211652_close_icon
views-count3535 դիտում article-date 12:18 05-04-2018

Հայաստանում առաջին արևային կուտակիչ կայանը նախատեսվում է կառուցել 2019-ի վերջին Դդմաշենում

Արևային կայաններով էլեկտրաէներգիայի արտադրման ծավալների մեծացմանը զուգահեռ Հայաստանում մտածում են կուտակիչ կայաններ հիմնելու ուղղությամբ: «[url=https://armenpress.am/arm/news/928774.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, որ ցանկություն ունեն մինչև 2019-ի ավարտը Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում կառուցել առաջին պիլոտային կուտակիչ կայանը 14 Մվտ/ժ հզորությամբ: «Կուտակիչ կայաններն անհրաժեշտ են ոչ միայն վերականգնվող, այլ նաև մեր բազային հզորությունների համար: Մենք նպատակ ունենք մեր բազային հզորությունները առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչի համար ժամանակ առ ժամանակ մեզ պետք են կուտակային հզորություններ գիշերվա մինիմալ սպառման կամ պիկի ժամանակ»,-ասաց փոխնախարարը: Նրա խոսքով` ներկայում քննարկվում է կուտակիչ կայանների բնույթի վերաբերյալ երկու մոտեցում: «Առաջինը` կուտակիչ կայան, որը կսպասարկի ամբողջ համակարգը և համակարգի օպերատորը կիրականացնի դրա շահագործումը: Կամ միգուցե հետագայում քննարկվի ամեն արևային կայանին կից որոշակի կուտակային հզորության պահանջը: Այս առումով հստակ մոտեցում որևէ երկրում դեռևս չկա»,-ասաց պաշտոնյան: Նա նշեց, որ քննարկվում է նաև հիդրոակումուլիացիոն կայանների հնարավորությունը` հաշվի առնելով Հայաստանի հիդրոէներգետիկ ռեսուրսը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928774.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր