211652_close_icon
views-count3841 դիտում article-date 13:36 05-04-2018

«Նովիչոկ» դեղի հետքերը տանում են Ռուսաստան. բրիտանական հատուկ ծառայություններ

Բրիտանական հատուկ ծառայությունները պնդում են, որ գտել են վայրը, որտեղ արտադրվել է Սոլսբերի քաղաքում ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային, թունավորող «Նովիչոկ» նյութը, հաղորդում է Times թերթը։ «Անվտանգության ուժերը գիտեն, թե Ռուսաստանի որ լաբորատորիայում է արտադրվել նյութը, որն էլ օգտագործվել է Սոլսբերիում»,-գրում է թերթը։ Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը նշում է, որ տվյալների մասին հայտնի է դարձել գիտական վերլուծության ու հետախուզության արդյունքում։ Հիշեցնենք, որ ռուս-բրիտանական հարաբերությունները սրվել են Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո։ Թունավորման մեջ կողմերը միմյանց են մեղադրում, իսկ Լոնդոնը ռուս դիվանագետների է արդեն արտաքսել երկրից։

Նմանատիպ նյութեր