211652_close_icon
views-count1386 դիտում article-date 16:45 05-04-2018

«Երևան» ձուլվածքով նստարանների և փայտյա աղբամանների նորոգման աշխատանքները շարունակվում են, տեղադրվում են նորերը

2018 թվականին մայրաքաղաքում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարան և շուրջ 600 փայտյա աղբաման: Նորերի տեղադրմանը զուգահեռ՝ նախկինում տեղադրված, բայց վնասված, կոտրված ու գունաթափված նստարանները և աղբամանները պարբերաբար նորոգվում ու թարմացվում են: Նորոգման աշխատանքների ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է «Երևան» ձուլվածքով 818 նստարան և 1035 փայտյա աղբաման: Այս գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև մայիսի 1-ը: Վնասված նստարաններ ու աղբամաններ նկատելու դեպքում երևանցիները կարող են զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-08 շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող (011) 51-40-00 հեռախոսահամարներով: Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները մայրաքաղաքի փողոցներում սկսել են տեղադրվել 2012 թվականից:

Նմանատիպ նյութեր