211652_close_icon
views-count3978 դիտում article-date 13:23 05-04-2018

Ֆրանկոֆոնիայի օրերը՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվում են կրթամշակությաին միջոցառումները: Քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում կազմակերպվել է հետաքրքիր հանդիպում ֆրանսիացի երեք հեղինակների՝ Վալերի Բյուգոյի, Մարիոն Սիգոյի և Ստեփանի Բինյոնի հետ: Հանդիպման ընթացքում տարբեր մասնագիտություններ ունեցող և ներկա մարտահրավերների մասին իրենց մտքերը գրքերում ամփոփած կանայք խոսել են ֆրանկոֆոն երկրներին միավորող ընդհանրությունների և մտահոգող խնդիրների մասին: Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակը ֆրանսիացի հեղինակները գնահատել են բացառիկ հնարավորություն, նաև նկատել՝ երբ ազգերին միավորում է լեզուն և մշակույթը, ապա դա ամուր բարեկամության լավագույն ապացույցն է: Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հեղինակներին հյուրընկալվելու համար, նրանց ծանոթացրել է նաև ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անկացված և նախատեսված միջոցառումներին՝ ընդգծելով, որ ավելի քան երկու տասնյակ տարբեր միջոցառումների շարքում ընդգրկված են ֆիլմերի դիտումներ, գրքերի ու հեքիաթների ընթերցանություն հայտնի անձանց կողմից, ներկայացումներ՝ երեխաների համար, երաժշտության ունկնդրում, ինչպես նաև հանդիպում-քննարկումներ՝ ֆրանսիացի հեղինակների հետ: Հյուրերը նաև շրջել են գրադարանում, ծանոթացել «Ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ին:

Նմանատիպ նյութեր