211652_close_icon
views-count8696 դիտում article-date 11:03 05-04-2018

«ՎիզաՄետրիկը» շենգենյան վիզաներ չի տրամադրի. Հայաստանում Գերմանիայի դեսպանություն. Tert.am

Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/05/visametric/2655020]Tert.am[/url]-ը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներում կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Դեսպանությունից խնդրում են ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է ռուս-թուրքական կոնսորցիում հանդիսացող «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: 2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել էր հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել էր «ՎիզաՄետրիկ» ընկերությանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/05/visametric/2655020]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր