211652_close_icon
views-count3215 դիտում article-date 15:27 05-04-2018

Cambridge Analytica-ին հասանելի են դարձել Facebook-ի 87 մլն օտատերերի տվյալներ

Բրիտանական Cambridge Analytica ընկերությունը մոտ 87 մլն ֆեյսբուքյան օգտատերերի տվյալներ կարող էր հավաքած լինել։ Այդ մասին հայտնել է Facebook ընկերությունը, փոխանցում է Interfax-ը։ Սկանդալը նշված ընկերւթյան շուրջ բարձրացավ մարտի 16-ին։ Այդ ժամանակ սոցցանցն արգելափակեց Cambridge Analytica-ի, ինչպես նաև Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Քոգանի էջը, ով իր կողմից ստեղծված This is your digital life հավելվածի միջոցով տվյալներ էր փոխանցում երրորդ անձանց, այդ թվում՝ Cambridge Analytica-ին։ Ենթադրվում է, որ տվյալները կարող էին օգտագործված լինել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև Brexit-ի (ԵՄ կազմից Մեծ Բրիտաիայի դուրս գալու գործընթացը) ժամանակ։

Նմանատիպ նյութեր