211652_close_icon
views-count2420 դիտում article-date 12:44 05-04-2018

Մենք կոշտ ենք եղել և կշարունակենք կոշտ լինել Մոսկվայի հետ. Սպիտակ Տուն

Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ճնշումը; Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Սանդերսը նշել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ստիպել փոխել ռուսական ղեկավարության վարքն ու դիրքորոշումը։ «Մենք Ռուսաստանի հետ կոպիտ ենք եղել և շարունակելու ենք նույնկերպ լինել, որպեսզի նա փոխի իր վարքը»,-ասել է Սպիտակ Տան ներկայացուցիչը։ Ընդգծել է, որ ամերիկյան կողմն արտաքսում է 60 ռուս դիվանագետների, մինչդեռ այլ երկրներ արտաքսում են 4-5 ռուս դիվանագետների։ Նա հույս է հայտնել, որ այդ երկրները կհետևեն ԱՄՆ-ի օրինակին։

Նմանատիպ նյութեր