211652_close_icon
views-count3058 դիտում article-date 09:11 05-04-2018

ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապրիլի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր