211652_close_icon
views-count7846 դիտում article-date 09:56 05-04-2018

Ճամբարակում բացվեց «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության առաջին շտաբը. մեծ թվով ճամբարակցիներ ընդգրկվեցին կազմակերպության շարքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 4-ին, «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական կազմակերպության անդամներ՝ նախագահ Սեյրան Չիլինգարյանի գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բացեցին կազամակերպության առաջին տարածքային շտաբը: Բացումից անմիջապես հետո ներկաները նախ մեկ որպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում գոյապահպանության համար նահատակվածների հիշատակը: Նախկինում կատարված աշխատանքների համար մեծ թվով ազատամարտիկներ պարգևատրվեցին «Ֆիդայիներ» հայապահպանության մեդալով: Ավելի քան 100 ճամբարակցի էլ համալրեցին կազմակերպության շարքերը: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության Դիլիջանի և Սևանի կառույցի ղեկավարները, ինչպես նաև ՀՀ «Բոդիբիլդինգի» ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում խոսվեց հետագա անելիքների մասին, որին ճամբարակցիները խոստացան, որ ակտիվ մասնակցություն կունենան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+

Նմանատիպ նյութեր