211652_close_icon
views-count28526 դիտում article-date 01:03 05-04-2018

Չեմպիոնների լիգա. Կլոպի «բանդան» ջախջախեց «Սիթիին», «Բարսելոնան»՝«Ռոմային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Այս դիմակայությունում ֆավորիտը համարվում էր Գվարդիոլայի թիմը, որը ԱՊԼ-ում գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը: Սակայն Յուրգեն Կլոպի սաները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին ու ապացուցեցին, որ փողը, աստղային թիմը գործի կեսն է, մյուս կեսը՝ այն կիրքն է, այն ֆանատիզմը, խաղացողների աչքերից դուրս թռչող կայծերն էր, որը կար լիվերպուլցիների մոտ: Մերսիսայդցիները բոլոր առումներով գերազանցեցին ահեղ մրցակցին, առաջին խաղակեսում ընդհանրապես շնչել չէին թողնում: Եվ նորից անկասելի էր Սալահ-Ֆիրմինո-Մանե եռյակը: Սալահը բացեց խաղի հաշիվը, այնուհետև փայլուն գոլի հեղինակ դարձավ Օքսլեյդ-Չեմբերլենը, իսկ հետո Սալահի փոխանցումից հետո Մանեն երրորդ գնդակը խփեց: Բավարարվելով այդ հաշվով, «Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում կենտրոնացավ պաշտպանության վրա և հաշիվը անփոփոխ մնաց. միգուցե անակնկալ, բայց լիովին տրամաբանական և արժանի հաղթանակ՝ 3:0: Գվարդիոլան մեկ շաբաթ ունի, Կլոպի «բանդայի» դեմ հակամիջոցներ գտնելու համար: Զուգահեռ «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ռոմային»: Իսկ ահա այստեղ հաշիվը բնավ չի արտացոլում խաղի պատկերը. «Ռոման» բավական գրագետ և վստահ խաղ էր ցուցադրում, բայց ահավոր բախտը չբերեց: Հերիք չէ, որ «Բարսայի» գոլերից երկուսը իրենք իրենց խփեցին, դեռ մրցավարը խաղի սկզբում չնշանակեց հարյուր տոկոսանոց 11 մետրանոց հարված: «Ռոման» պայքարում էր, գրոհում, երբեմն մեծ առավելությամբ ճնշում գործադրում, սակայն երկրորդ խաղակեսում մի փոքր արդեն հոգնեցին, և կատալոնացիները կարողացան ցանկալի հաշվով հաղթել: Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 10-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 4:1 Դանիելե Դե Ռոսի, 38, ինքնագոլ, Կոստաս Մանոլաս, 55, ինքնագոլ, Ժերար Պիկե, 59, Լուիս Սուարես, 87 – Էդին Ջեկո, 80 «Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 3:0 Մոհամեդ Սալահ, 12, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, 20, Սադիո Մանե, 31
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր