211652_close_icon
views-count6290 դիտում article-date 20:40 04-04-2018

Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Լևան Իզորիան և Նուրեթին Ջանիքլին ապրիլի մեկին թուրքական Գիրեսուն քաղաքում անցկացրել են վեցերորդ եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքում նախարարները հուշագիր են ստորագրել, որն աջակցում է պաշտպանական ոլորտում երեք երկրների ավելի սերտ համագործակցությունը: Այս մասին գրում է[url=https://jam-news.net/?p=94504&lang=hy] JamNews[/url]-ը: Բանակցություններից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան եռակողմ համագործակցությունն օրինակելի է անվանել և նշել, որ «շրջանում ցանկացած նախագծի՝ առևտրային, թե այլ, իրականացումը մեծ մասամբ կախված է մեր համագործակցության որակից»: Իզորիան ընդգծել է, որ անցյալ տարին ամենահաջողներից մեկն էր պաշտպանության ոլորտում համագործակցության առումով, «հատկապես՝ համատեղ զորավարժությունների անցկացման տեսանկյունից»: Լևան Իզորիան և Նուրեթին Ջանիկլին նաև առանձին հանդիպում են անցկացրել, որին քննարկվել են երկկողմ համագործակցության և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցերը, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Այսպիսի եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել է 2014թ-ի օգոստոսին ադրբեջանական Նախիջևան քաղաքում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել են այդ հանդիպումները պարբերական դարձնել: Եռակողմ բանակցություններ են անցկացնում նաև արտգործնախարարները: Այդ ձևափափը հաստատվել է 2012թ-ին:

Նմանատիպ նյութեր