10088 դիտում
23:17 04-04-2018
«Հայուհի 2018». կանանց միամսյակի շրջանակներում մեծարվեցին լավագույն հայուհիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 2-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Հայուհի 2018» կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում տարբեր անվանակարգերում ներկայացվեցին հայուհիներ, ովքեր առանձնանում են իրենց գործունեությամբ, եռանդով, տարբեր բնագավառում ներդրած իրենց ավանդով:
[b]«Հայուհի 2018» տիտղոսին արժանացան. [/b]
1. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր բժիշկ Լիդա Մուրադյան -Բժշկության բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած գթասրտության համար «Համազգային Վստահություն» Պատվո Շքանշան
2. Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն՝ Խաչանուշ Հակոբյան - «Կանանց առողջության, առողջ ապրելակերպի պահպանման և տարածման գործում ներդրած մեծ ավանդի համար»
3. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ուռուցքաբան, օնկոգինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ամալյա Ջիլավյան- «Ուռուցքաբանության բնագավառում նորարարական մոտեցումներ կիրառող տարվա երիտասարդ հայուհի»
4. «Էկո Սենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյան - «Ժամանակակից ախտորոշման ոլորտի հմուտ և օպերատիվ կազմակերպիչ»
5. Հայաստանի Հանրապետության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան- «Նոր սերնդի իրավական դաստիարակ և պաշտպան»
6. Ռուսաստանի Դաշնության որակավորման զարգացման ազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Օլգա Լոցմանովա- «Արտերկրում ժամանակակից հայուհու օրինակելի կերպար»
7. Կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյան-«Կլինիկական հոգեբանության բնագավառում պրակտիկ գործունեության և այցելուների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար»
8. Երգահան Վահագ Ռաշ և բժիշկ- կոսմետոլոգ Անի Հարությունյան - «Տարվա զույգ»
9. Գորիսի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ, հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Տաթևիկ Շեգունց- «Տարվա մարզային բժիշկ»
10. Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Ներսիսյան-«Տարվա միջին մասնագիտական կրթության կազմակերպիչ»
11. «Սմակ» սալաթ խանութ սրճարանի հիմնադիր տնօրեն Կարինե Բադալյան -«Տարվա գործարար կին»
12. Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյան -«Տարվա մարզային բուժկազմակերպիչ»
13. Narine Sargsyan Wedding design ստուդիայի հիմնադիր տնօրեն Նարինե Սարգսյան -«Ոճ և ճաշակ թելադրող տարվա դիզայներ»
14. Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի տնօրեն, 2011թ Հայաստանի Հանրապետության լավագույն տնօրեն Սեդա Թունյան- «Ազգային կրթության համակարգի զարգացման գործում մեծ ավանդի համար»
15. «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն ՝ Գայանե Եղիազարյան - «Հայաստանում միջազգային կրթության տարածման և և կրթական համակարգում միջպետական կապերի ստեղծման համար»
16 . «Ավիտա» միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկա ընկերության հիմնադիր տնօրեն Արևիկ Թարզյան - «Տարվա երիտասարդ բիզնեսի կազմակերպիչ»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
8578 դիտում
21:39 01-04-2018
«Հայուհի 2018». կանանց միամսյակի շրջանակներում կմեծարվեն լավագույն հայուհիները
2935 դիտում
17:55 07-04-2017
Կանանց մրցաշարեր՝ կանանց միամսյակի առթիվ
2193 դիտում
21:20 09-03-2020
Կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
229 դիտում
19:58 28-03-2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
292 դիտում
19:33 28-03-2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
274 դիտում
19:19 28-03-2024
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են Սերգեյ Կոպիրկինի հետ