211652_close_icon
views-count28241 դիտում article-date 17:46 04-04-2018

Հակառակորդի 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյանը վստահեցնում է՝ ապրիլյան պատերազմը մեծ փորձ էր իր սերնդակիցների համար. Aravot.am

Aravot.am-ի զրուցակիցը ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանն է։ Այսօր նա Արցախի զորամասերից մեկում ծառայում է որպես պաշտպանության բանակի սպա։ 2016 թվականի ապրիլին Մարատը ժամկետային զինծառայող էր։ Լինելով հակատանկային դասակի զինվոր՝ ապրիլի 2-ից 5-ը, 4 օրվա ընթացքում, իր ֆագոտ զինատեսակով ոչնչացրել է հակառակորդի 5 տանկ և 1 ՀՄՄ (հետևակի մարտական մեքենա)։ Իսկ, թե ինչպես՝ պատասխանում է կարճ և կոնկրետ․ «Հաջողվեց՝ խփեցի էլի»։ Ընդհանրապես չի սիրում երկար խոսել, մանավանդ, ապրիլյան օրերի մասին։ Իսկ, անդրադառնալով ժամկետային ծառայությունը դեռ չավարտած՝ ՊԲ սպա դառնալուն, նշեց, որ 2016 թ-ի ապրիլից հետո, լինելով մեկուկես տարվա ժամկետային զինծառայող, ստացավ առաջարկը և որոշեց համաձայնել։ Մարատը 5 տարեկանից զբաղվում էր ուշու սանդա մարտարվեստով՝ հասցնելով դառնալ Հայաստանի քառակի չեմպիոն։ Ժամկետային ծառայության ավարտից հետո էլ ցանկություն ուներ շարունակել մարզումները և լուրջ հաջողությունների հասնել։ «Սակայն ապրիլյան պատերազմը փոխեց պլաններս: Որոշեցի որպես սպա շարունակել ծառայությունս պաշտպանության բանակի շարքերում, լինել տղաների կողքին, շարունակել հայրենիքի պաշտպանության գործը»,- ասաց նա՝ իր որոշումը պարզաբանելով։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/04/947178/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր