211652_close_icon
views-count6688 դիտում article-date 22:04 04-04-2018

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի կունենա «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» հանդիսավոր բացումը: Այն տեղի կունենա ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին կոնսերվատորիայի շենքի 3-րդ հարկի դահլիճում՝ լաբորատորիայում: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհային շրջանակներում նորարակական տեխնոլոգիաների ներդման և կրթական ծրագրերի վերամշակման միջոցով արդիականացնում է երաժշտական կրթական գործընթացը: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» (Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավման նպատակով) ծրագիրը համահունչ է Եվրոպականբարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև Բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: Նորարական երաժշտական լաբորատորիան համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին:Լաբորատորիայի ընդգրկումը կրթական գործընթացներում կնպաստի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսումնառողներիհետագա զարգացմանը: Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը: [b]Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա [/b]

Նմանատիպ նյութեր