211652_close_icon
views-count4862 դիտում article-date 17:27 04-04-2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: [b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում տեղում է ձյուն: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ:[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր