211652_close_icon
views-count5893 դիտում article-date 16:06 04-04-2018

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաև, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն: Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարակններ և սահմանել ժամկետ: [b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր