3327 դիտում
16:49 04-04-2018
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում
Ադրբեջանում գործող «Հանուն ժողովրդավարության և բարգավաճման» շարժումը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հրապարակել նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ԿԸՀ-ից պատասխան չստանալու պարագայում դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն:
Գործակալության փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ:
«Արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է սեփականության մասին փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Դա միտումնավոր արվում է զանգվածային կոռուպցիայի փաստերը թաքցնելու համար»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 11-ին։
Նմանատիպ նյութեր
1014 դիտում
08:16 05-12-2014
Գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը դեռ չեն ներկայացվել. Ժողովուրդ
18088 դիտում
19:46 24-06-2018
ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել