211652_close_icon
views-count3499 դիտում article-date 16:45 04-04-2018

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նախանշված բոլոր աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այս ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր