211652_close_icon
views-count3549 դիտում article-date 14:46 04-04-2018

Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբը։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Զարեհ Սինանյանին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։ Նշենք, որ քաղաքապետն ընտրվում է 1 տարի ժամկետով։ Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։ Նա նաև ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Զ. Սինանյանը ծնվել է Երևանում, 1973 թվականին։ 1988 թվականին նա ընտանիքով տեղափոխվել էր ԱՄՆ։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանը քաղաքագիտության և պատմության մասնագիտացմամբ։ Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Նմանատիպ նյութեր