211652_close_icon
views-count4489 դիտում article-date 15:33 04-04-2018

Երևանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումները շատ անառողջ են. ամերիկացի փորձագետ

Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված քննարկում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Քննարկմանը մասնակից փորձագետները համաձայնել են, որ մարտահրավերներից կարևորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը: Վերլուծաբանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցելուն: Դրան հակառակ, սակայն, ապրիլյան պատերազմը կողմերին էլ ավելի հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» իր մտադրության վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որևէ տարածք չտալ»,- ասել է Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

Նմանատիպ նյութեր