211652_close_icon
views-count3605 դիտում article-date 15:46 04-04-2018

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ: Առանձին դասաժամերի և ցերեկույթների ընթացքում ուսուցիչները կրթօջախների սաներին ծանոթացնում են Ֆրանսիայի ու ֆրանկոֆոն երկրների մշակութային հայտնի գործիչների, նրանց ստեղծագործական ուղու և համաշխարհային մշակութային ժառանգության վրա նրանց թողած ազդեցության հետ: Միջոցառումների շրջանակում երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում են նաև համերգային ծրագրեր՝ ներկայացնելով ֆրանսիական դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Ֆրանսիական մշակույթով ոգեշնչված` կրթօջախների կերպարվեստի խմբակների սաներն էլ ներկայացնում են իրենց վրձնի աշխատանքները, որոնց հիմնական թեման Փարիզն է և ֆրանսիական ճարտարապետությունը: Մայրաքաղաքի կրթամշակութային օջախների ուսուցչական անձնակազմերը, խոսելով ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին, նշել են, որ յուրահատոււկ պատասխանատվությամբ են մոտեցել միջոցառումներին և արել առավելագույնը, որպեսզի երեխաներն ու նաև նրանց ընտանիքների անդամները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շնորհիվ ավելի մոտիկից ծանոթանան ֆրանսիական մշակույթին:

Նմանատիպ նյութեր