211652_close_icon
views-count2736 դիտում article-date 15:20 04-04-2018

ԱՄՆ-ն 170 մլն դոլար է հատկացնելու Բալթյան երկրներին ռազմական կարիքների համար

Վաշինգտոնը Լատվիային, Լիտվային և Էստոնիային մոտ 100 մլն դոլար (81,4 մլն եվրո) կտրամադրի «խոշոր տրամաչափի զինամթերք ձեռք բերելու համար», ինչպես նաև մոտ 70 մլն դոլար (57 մլն եվրո)՝ ռազմաուսումնական ծրագրերի և սարքավորումներ գնելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի, ապրիլի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այդ 3 երկրների ղեկավարների հետ հանդիպման ֆոնին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/сша-выделят-странам-балтии-170-млн-долларов-на-военные-нужды/a-43243122]Deutsche Welle[/url]-ն: Բացի այդ Պենտագոնը կուժեղացնի այդ երկրների զինված ուժերի հետ համագործակցությունը ամենամյա BALTOPS և Saber Strike զորավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հովանու ներքո: Սպիտակ տունը կուժեղացնի «զսպման քաղաքականությունը» այդ տարածաշրջանում, պարբերաբար ուղարկելով զորքեր Բալթյան երկրներ և փնտրելով նոր լուծումներ «հակաօդային պաշտպանության» ոլորտում: Այս տարի ևս 5 հազար ԱՄՆ զինծառայողներով կհամալրվի Եվրոպայում ԱՄՆ զորակազմը: Միացյալ Նահանգները նաև Բալթյան գործընկերներին 3 մլն դոլար (2,4 մլն դոլար) է տրամադրելու ապատեղեկատվության դեմ պայքարի, անկախ ԶԼՄ-ներին և հեռարձակող հանրային ընկերություններին աջակցության համար: Նշենք, որ մարտ ամսվա ընթացքում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հանդիպել էին այն ​​ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նրանք նախազգուշացրել էին ԱՄՆ-ին իրենց ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը քայքայելուն ուղղված Մոսկվայի փորձերի մասին:

Նմանատիպ նյութեր