211652_close_icon
views-count4256 դիտում article-date 11:52 04-04-2018

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400-ների մատակարարման գործարքը. «Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400 (S-400) հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը: Այս մասին երեկ Անկարայում Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Պուտինը: Նա, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29144642.html]«Ազատությունը»[/url]: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 համակարգերի մատակարարումը կսկսվի 2019 թվականի ավարտին կամ 2020-ի սկզբին: Անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտեցին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում: Նշենք, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցը առաջինն է մարտի 18-ին նախագահ ընտրվելուց հետո:

Նմանատիպ նյութեր