211652_close_icon
views-count3961 դիտում article-date 14:54 04-04-2018

ԱՄՆ-ն սկսել է ավելի քիչ մուտքի վիզաներ տրամադրել. Politico

ԱՄՆ պետքարտուղարությունը նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարման օրոք սկսել է մոտ 13 տոկոսով ավելի քիչ մուտքի վիզաներ տրամադրել, գրում է Politico պարբերականը, որն էլ կատարել է հետազոտություն։ Ըստ թերթի՝ մինչև 2017 թվականի մարտ ամիսը Պետդեպը ներկայացնում էր ֆինանսական տարվա (այն սկսվում է հոկտեմբեր ամսից) վիճակագրական տվյալներ։ Այսպիսով, 2016 թվականին ԱՄՆ-ն ամսական տրամադրել է միջինը 865 հազար մուտքի վիզա, իսկ 2017 թվականի մարտից մինչև 2018 թվականի փետրվար ամիսը միջին ցուցանիշը կազմել է 754 հազար։ Այն ցույց է տալիս մոտ 13 տոկոս անկում։

Նմանատիպ նյութեր