211652_close_icon
views-count62130 դիտում article-date 10:08 04-04-2018

Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա քաղաքացին պնդում է, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում քրոջ նորածին երեխան մահացել է. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արման Հ.-ն դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Աբովյան քաղաքի բնակիչ իր քույրը՝ 29-ամյա Ա. Հ.-ն, ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո նորածնի հետ քրոջը տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արման Հ.-ն հայտնել է, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածնին հետազոտել են և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանի՝ մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Շնգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքւոմ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տեսակետը։ *** [color=#CC0000]Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից պարզաբանել են դեպքի հանգամանքները։ Պարզաբանման մեջ ասվում է. «Երեխան ծնվել է Աբովյան քաղաքի ծննդատանը` 01.04.2018թ.: Ծննդաբերությունից 20 օր առաջ մոր մոտ սկսվել է արյունահոսություն, ստացել է բուժում, սակայն 01.04.2018թ. 31 շաբաթական ժամկետում ծանր արյունահոսություն է վերսկսվել ընկերքի շերտազատման պատճառով, կյանքի ցուցումներով կատարվել է Կեսարյան հատում, երեխան ծնվել է 1700 գրամ քաշով և անմիջապես կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որից հետո նորածինը ռեանիմոբիլով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: 01.04.2018թ. ժամը 18:50 ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում` շնչական խանգարումների համախտանիշ, շնչական անբավարարություն ΙΙ0, ուղեղային իշեմիա, վիճակ վերակենդանացումից հետո, անհաս տղա 31 շաբաթական, շատ ցածր քաշով: Միացվել է NCPAP սարքը, ստացել է համապատասխան ինտենսիվ համալիր բուժում: Բաժանմունքի վարիչ Ա.Չոբանյանի կողմից ծնողներին մանրակրկիտ բացատրվել է երեխայի կրիտիկական վիճակում լինելը և որպես հնարավոր հետևանք մահացու ելքը: 03.04.2018թ. ժամը 3:30 սահմաններում դիտվել է վիճակի կտրուկ վատացում, շնչական անբավարարության խորացում: Կատարվել է շնչափողի մեջ խողովակի տեղադրում, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, հայտնաբերվել է ձախակողմյան սպոնտան պնևմոթորաքս (անհաս երեխայի մոտ թերզարգացած թոքերի կողմից ամենահաճախ հանդիպող բարդություն): Կատարվել է պլևրալ խոռոչի դրենավորում և միացվել է արհեստական շնչառության սարքին, սակայն հարաճող շնչական և սիրտ-անոթային անբավարարության պատճառով երեխայի կյանքը փրկել հնարավոր չի եղել: Ծնողները դիմել են իրավապահ մարմիններին և դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Ն.Հ.Դալլաքյան»։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր