211652_close_icon
views-count2851 դիտում article-date 11:13 04-04-2018

Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանահուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել Մերձավոր Արևելքի իրավիճակի թեմայով, հաղորդվում է Սպիտակ Տան կայքում։ Ինչպես նշում է gazeta.ru կայքը, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Իսրայելի անվտանգությանը վերաբերող հարցում, և որոշվել է, որ երկու երկրները շարունակելու են դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը և ապակայունացնող գործողություններին»։ Հեռախոսազրույցն անցկացվել է ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի նիստի նախաշեմին, որի ժամանակ քննարկվելու է մերձավորարևելյան իրավիճակը։

Նմանատիպ նյութեր