211652_close_icon
views-count41416 դիտում article-date 09:25 04-04-2018

7 տարի անազատության մեջ անցկացրած ՀՀ քաղաքացի, 41-ամյա հրեա կինը, ով 5 անչափահաս երեխաների մայր է, օգնության կարիք ունի երեխաներին մեծացնելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգությամբ հրեա, ՀՀ քաղաքացի, 41-ամյա Ներինա Պինխասովայի կյանքը լի է եղել բազմաթիվ քրեական պատմություններով, որոնց հիմքում, սակայն, այնպիսի հանցագործություններ են եղել, որոնք նա կատարել է 5 անչափահաս երեխաների (2 աղջիկ, 3 տղա) օրվա հացը վաստակելու համար: Նա անգամ 7 տարի իր` էպիլեպսիայով հիվանդ տղայի հետ անց է կացրել քրեակատարողական հիմնարկում: Այսօր կինը չունի անգամ ժամանակավոր բնակության կացարան: Անչափահաս երեխաները, որոնցից փոքրը 7 ամսական է, մեծը` 17 տարեկան, գտնվում են տարբեր մարդկանց տներում, իսկ ինքը գիշերում է, ուր պատահի: Միայնակ մայրը ամուսնու կողմից ընտանիքը լքելուց հետո հայտնվել է ծանր կացության մեջ: Երեխաներին խնամելու, սնելու համար ոչ մի օգնություն չի ստանում, անգամ նպաստ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում կինը ասաց, որ ամեն քայլի գնացել է` երեխաներին պահելու և սնելու համար, բացի մարմնավաճառությունից, խարդախությունից, գողությունից և այլն: Նա խնդրեց բարերարներին՝ օգնել գոնե կացարան գտնելու, սննդի, 7 ամսական երեխային անհրաժեշտ պարագաներով ապահովելու հարցով: [b]Հեռ. 094-27-79-70[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր