211652_close_icon
views-count5628 դիտում article-date 21:10 03-04-2018

Գերմանիայում գնացքներ են բախվել. կան տասնյակ տուժածներ

Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում մետրոյի երկու գնացք է բախվել միմյանց: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով առնվազն 35 ուղևոր է տուժել: Նրանցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Վթարը տեղի է ունեցել Մայդերիխ քաղաքային շրջանի կայարանում, երբ անհայտ պատճառով գնացքներից մեկը բախվել է մյուսին: Միջադեպի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր