211652_close_icon
views-count26600 դիտում article-date 23:30 03-04-2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է. ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր

Ապրիլի 3-ին, ժամը 16:26-ից մինչև 16:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Հացիկ, Լուկաշեն, Նորավան, Լենուղի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 522 կրակոց: *** Ժամը 15:36-ից մինչև 16:00-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 34 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ, Տալվորիկ, Արևադաշտ, Արաքս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4070 կրակոց: *** Ժամը 14:57-ից մինչև 15:33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 11 կայանքից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ՈԻջան, Աղձք համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 802 կրակոց: *** ժամը 14:33-ից մինչև 15:09-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 53 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Արտամեդ, Արմավիր, Արևադաշտ, Արաքս, Լենուղի, Նալբանդjան, Հացիկ, Լուկաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 6124 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր