211652_close_icon
views-count2940 դիտում article-date 17:50 03-04-2018

Շտեգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերը ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը: «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է Շտեգերի հետ համատեղ աշխատանքը դադարեցնել: Դորտմունդցիների մարզչի գլխավոր թեկնածուն «Նիցայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրն է: Ֆրանսիական ակումբը Ֆավրի հետ պայմանագիրը խզելու համար «Բորուսիայից» կպահանջի 3 միլիոն եվրո. այդքան է կազմում նրա հրաժարագինը: Սակայն «Նիցան» պատրաստակամ է Ֆավրին առանց խնդիրների բաց թողնել:

Նմանատիպ նյութեր