211652_close_icon
views-count6065 դիտում article-date 16:29 03-04-2018

«Գառնի»-ն կհանրահռչակվի Իտալիայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Իտալացի հայտնի ջութակահար ու ալտահար Մարկո Միշանիայի և ճանաչված օպերային երգիչ, «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանի՝ «Գառնի» հեթանոսական տաճարում նկարահանված «Արևի երգը` Արևի աստծո տաճարում» տեսահոլովակը ուղղված է Իտալիայի հասարակությանը: Համատեղ տեսահոլովակ նկարահանելու նախաձեռնությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է: Իտալացի երաժիշտի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարը բարձրաձայնել է իր մտահղացման մասին: Մարկո Միշանիան մեծ ոգևորությամբ է արձագանքել առաջարկին, ինչից հետո համաձայնություն է ձեռք բերվել հայտնի ջութակահարի երևանյան համերգի կազմակերպիչ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի տնօրենության հետ: Հայ-իտալական գործակցությունը միտված է «Գառնի» հենթանոսական տաճարի հանրահռչակմանը, նաև՝ հայկական մշակութային ժառանգության հանդեպ իտալացի զբոսաշրջիկների մոտ հետաքրքություն առաջացնելուն: Տիգրան Կոնինյանը և նրա ղեկավարած «Զվարթնոց» կվարտետը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամն են: Տեղացի այցելուները և օտարերկրացի զբոսաշրջիկները «Զվարթնոց» կվարտետի անզուգական կատարումները հաճախ կարող են ունկնդրել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Մ. Միշանիայի և Տ. Կոնինյանի համատեղ աշխատանքը շուտով կներկայացվի հասարակության դատին: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր