211652_close_icon
views-count9251 դիտում article-date 14:19 03-04-2018

Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսն» ընդդեմ «Ռեալի». վրեժի սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում մեկնարկում է քառորդ եզրափակիչ փուլւ, որի առաջին խաղային օրը կկայանա 2 հանդիպում: Անկասկած, աշխարհի ուշադրությունը սևեռված կլինի Թուրինի վրա, որտեղ Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» ընդունելու է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Կամ՝ ինչը ավելի հնչեղ է. Չեմպիոնների գավաթի գործող չեմպիոնին կընդունի փոխչեմպիոնը: «Ռեալը» նախորդ մրցաշարի եզրափակիչում անկասելի հարված հասցրեց իտալական գրանդ ակումբին՝ 4:1, և այժմ «Յուվենտուսը» մտադիր է վրեժխնդիր լինել այդ պարտության համար: Իրենց ազգային առաջնություններում թիմերն ըստ էության լուծել են բոլոր հարցերը և կարող են կենտրոնանալ ՉԼ-ի վրա: Ճիշտ է, «Յուվեն» դրական առումով է լուծել. 4 միավոր առաջ անցնելով «Նապոլիից», իսկ «Ռեալը»՝ բացասական առումով, անհուսալիորեն ետ մնալով «Բարսելոնայից» և մասամբ՝ «Ատլետիկոյից»: Զիդանի և նրա տղաների համար Չեմպիոնների լիգան մնացել է միակ մրցաշարը, որտեղ հաղթելու դեպքում մրցաշրջանի բոլոր ձախողումները կմոռացվեն: Այնպես որ, մեզ ահեղ ճակատամարտ է սպասվում: Օրվա մյուս խաղում «Սևիլյան» կընդունի մրցաշարի մյուս հավակնորդներից մեկին՝ «Բավարիային»: «Սևիլյան» արդեն ցույց է տվել, որ մրցակիցների հզոր անուններից վախեցողը չէ. դա իր կաշվի վրա զգաց «Մանչեսթեր Յունայթեդը», որին իսպանական թիմը դուրս թողեց 1/8 եզրափակչից, դա տեսավ «Բարսելոնան», որը Պրիմերայի վերջին տուրում հրաշքով խուսափեց պարտությունից: «Սևիլյան» արդեն իր գլխից վեր է թռել, հասնելով այս փուլ, այնպես որ, նրանց վրա հոգեբանորեն որևէ բան չի ազդում: Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա մեծն Յուպ Հայնկեսի վերադարձից հետո «Բավարիան» իր ճանապարհին սրբում է ամեն ինչ: Ինչպես մեր մոտ սիրում են ասել. «բոլորի վրայով կատոկով անցնում է»: Բունդեսլիգայի վերջին տուրում մյունխենցիները պարզապես նվաստացրեցին իրենց հիմնական մրցակից համարվող Դորտմունդի «Բորուսիային»՝ 6:0: Միանշանակ, այս մրցավեճի ֆավորիտը «Բավարիան» է, և նա կփորձի հենց Իսպանիայում դիմակայության բոլոր հարցերը լուծել: Օրվա 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։ [b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ [/b] «Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա) «Սևիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր